Կորոնավիրուս. Վարակակիրների թիվն անցավ միլիոնից

Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1 միլոնը: 

Worldometers-ի հաղորդմամբ՝ վարակված է 1,000,889 մարդ, վիրուսին զոհ է գնացել  51,371 մարդ, առողջացել՝  210,214-ը:

Վարակվածներից 5%-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ամենաշատ թվով վարակվածներ կան ԱՄՆ-ում՝ 235,747, հետևում են Իտալիան, Իսպանիան, Գերմանիան ու Չինաստանը: