Կորոնավիրուսի հուլիսի 12-ի տվյալները Վրաստանում

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 659 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 377 811  է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 14 200 թեստավորում, որից 6 608-ը հակամարմինների արագ թեստով, 7 592-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 713 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 359 939 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 5 468:

Դրականության ցուցանիշը՝ օրական 4.64%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.87%, վերջին 7 օրվանը՝ 4.24%: