Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում ըստ շրջանների. նոյեմբերի 27

Նոյեմբերի 27-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4780 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 123 470 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 489 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 102 270 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 1161:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 1863
  • Աջարիա — 664
  • Իմերեթի — 648
  • Քվեմո Քարթլի — 319
  • Շիդա Քարթլի — 259
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 385
  • Կախեթի — 280
  • Գուրիա — 102
  • Մցխեթա Մթիանեթի — 128
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 43
  • Սամցխե-Ջավախեթի — 89