Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասավ 100-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասավ 100-ի: Այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության շենքում այս պահին ընթացող արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում:

Միևնույն ժամանակ, կարանտինում է գտնվում 4978 մարդ, հատուկ ուշադրության ներքո՝ 266 մարդ: 100-ից առողջացել են 18-ը, ծայրահեղ ծանր վիճակում են 2-ը: