Կորոնավիուսի հետ կապված կսահմանափակվեն արտերկրում ուսուցումն ու գործուղումները

Կայացել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցով միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը:

Ըստ խորհրդի, այս փուլում կարանտինում շարունակում է մնալ 141 մարդ, իսկ ստացիոնար բուժում է ստանում 51 պացիենտ:

Կառավարության վարչակազմի տեղեկատվությամբ, այսօր խորհրդի անդամները նոր որոշումներ են կայացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված: Պետհաստատություններին խիստ խորհրդատվություններ են տրվել՝ սահմանափակել արտերկիր գործուղումներն ու ուսումնական ճանապարհորդությունները:

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին՝ ինքնամեկուսացվել կարանտինի շրջանում, ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն և հետևել Առողջապահության նախարարության խորհրդատվություններին: