Լարսը շարունակում է փակ մնալ

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը եղանակային վատ պայմաններն ու ձնահոսքի վտանգն է։

Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

Ինչպես դեպարտամենտից են ասում՝ «ձնահոսքերի մեծ քանակի պատճառով շարունակվում են մաքրման ինտենսիվ աշխատանքները։ Հենց Գուդաուրի-Կոբի հատվածում մեքենաների տեղաշարժը հնարավոր դառնա, անմիջապես հանրությանը կտեղեկացվի այդ մասին»: