Լարսի իրավիճակը խնդիր է ստեղծում բեռնատարների համար․ ներմուծողների միության

Ռուսաստանում սկսված զորահավաքից հետո վրաց-ռուսական Վերին Լարսի երկայնքով մեքենաների, բեռնատարների կուտակումները ստեղծում են ոչ միայն անվտանգության, այլև տնտեսական խնդիրներ։

Ներմուծողների միության նախագահ Իվա Ճկղոնիայի խոսքով, մեքենաների մեծ քանակությամբ հոսքերը կհանգեցնեն բեռնատարների պակասի։

«Լոգիստիկայի առումով իրավիճակը դեռ բավական բարդ է։ Հիմա կիլոմետրերով հերթեր են գոյացել։ Այստեղից ապրանքները տանելու համար պետք է բեռնատարներ մտնեն երկիր, որպեսզի այստեղ ապրանք բերեն և տանեն, հակառակ դեպքում ապրանքների դեֆիցիտ կստեղծվի»,- ասել է Ճկղոնիան։