«Թբիլիսոբա 2022»-ի օրերին երթևեկությունը կսահմանափակվի

Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, մայրաքաղաքի օրվան նվիրված «Թբիլիսոբա 2022» միջոցառմամբ պայմանավորված՝ Եվրոպայի հրապարակի մերձակայքում սեպտեմբերի 30-ի ժամը 00:00-ից հոկտեմբերի 3-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկությունը կսահմանափակվի։

Մետեխի կամրջով և Եվրոպայի հրապարակով մեքենաները չեն կարող շարժվել. կսահմանափակվի նաև Գորգասալիի հրապարակից Մետեխի կամուրջ, Նոե Ժորդանիայի անվան թունելից՝ Եվրոպայի հրապարակի ուղղությամբ երթևեկությունը։

Մտկվարի (Քուռ) գետի աջ ափին երթևեկը հնարավոր կլինի Գորգասալի փողոցից՝ Գամսախուրդիա լողափի ուղղությամբ։ Մտկվարիի ձախ ափին մեքենաները կկարողանան շարժվել Նոե Ժորդանիայի անվան թունելով:

Աբանոթուբանիից տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակվելու է Գրիշաշվիլի փողոցի ուղղությամբ, Ֆիրդուսի և Իսփահանլի փողոցներով հնարավոր կլինի հասնել Գրիշաշվիլի փողոց։