Մառնեուլի-Թեթրիծղարո-Ծալկա ճանապարհի վերանորոգման աշխատանքներն ավարտվում են

Միջպետական նշանակության Մառնեուլի-Թեթրիծղարո-Ծալկա ճանապարհի Ալեքսեևկա-Մենկալիսի 6,8 կմ երկարությամբ հատվածի վերանորոգման աշխատանքներն ակտիվ ընթանում են և շուտով կավարտվեն: Այս մասին հայտնում են Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից։

Այս պահի դրությամբ մայթերի ասֆալտբետոնե ծածկերի կառուցումն է ընթանում, ջրահեռացման անցքեր են բացվում:

Ծրագիրն արժե 3,8 միլիոն լարի, իսկ աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերին: