Մառնեուլիում 2 դեռահաս է վրաերթի ենթարկվել

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում՝ Արդարադատության տան մոտ, մեքենան երկու դեռահասի է վրաերթի ենթարկել:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին։ Ականատեսների վկայությամբ՝ դեռահասները վրաերթի են ենթարկվել հեծանիվ վարելիս։

Տուժածները տեղափոխվել են Մառնեուլիի «Ավերսի» կլինիկա: Ըստ տեղեկությունների՝ նրանց վիճակը կայուն է. դեռահասներից մեկն ունի ուղեղի ցնցում և վնասվածքներ:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նշանակում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։