ՄԱՇ-ի ակցիաները չեն ենթադրում մասշտաբային միջոցառումներ

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, արդեն 8 վրան է տեղադրված:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հայտարարությանը, որ այսօրվանից անդադար հանրահավաքների են անցնում, կուսակցությունից ասել են, որ ակցիաները չեն ենթադրում մասշտաբային միջոցառումներ, այլ դրանք պարբերաբար կլինեն երկրի տարբեր շրջաններում անհնազանդության գործողություններ:

Հիշեցնենք, որ վրանները դեկտեմբերի 16-ին տեղադրել են միավորված ընդդիմության աջակիցները: Նրանք չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները՝ դատապարտելով նախագահի երդմնակալության օրը Վելիսցիխեում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումները: Հիշեցնենք՝ երդմնակալության օրը Թելավիում՝ Հերակլ թագավորի նստավայրի մոտ ընդդիմության նախատեսած բողոքի ակցիան չէր կայացել, քանի որ ոստիկանները փակել էին ճանապարհները:

Վրաստանի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Գրգոլ Վաշաձեն հայտարարել է, որ ակցիաներ անգամ մեկ օր չեն դադարելու։ «Մեր պահանջը նույնն է՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքներով Գրիգոլ Վաշաձեն ստացել է ձայների 40,48 տոկոսը (780 680 ձայն), Սալոմե Զուրաբիշվիլին՝ 59,52 տոկոսը (1 147 701 ձայն): Վրաստանի նախագահ է ընտրվել Սալոմե Զուրաբիշվիլին: