Մեկ շաբաթ անց լարին կրկին արժեզրկվեց

Մեկ շաբաթ տևած ամրապնդումից հետո, լարին ինչպես դոլարի, այնպես էլ եվրոյի նկատմամբ կրկին արժեզրկվեց:

Հունիսի 7-ի առևտրի արդյունքում, մեկ դոլարի արժեքը դարձավ 3,1569 լարի, ինչը մինչ այս գործող դրամարժեքի հետ համեմատ 7,78 թեթրիով արժեզրկում է ենթադրում:

Ինչ վերաբերում է եվրոյին, վերջինի նկատմամբ  լարին արժեզրկվել է 10,96  թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոն կազմում է 3,8372 լարի:

Հատկանշական է, որ մեկ ամսվա կտրվածքով լարին դոլարի նկատմամբ  27,6 թեթրիով, իսկ եվրոյի՝ 30,8 թեթրիով ամրապնդված է:

Հիշեցնենք` լարիի կուրսի տատանումները նվազեցնելու նպատակով, Վրաստանի ազգային  բանկն այս տարի 7 դրամարժեքային միջամտություն է իրականացրել ու ընդհանուր առմամբ վաճառել 242,9 մլն դոլար: Ապրիլի 22 -ին աճուրդով վաճառվեց 30 մլն դոլար: