Մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման ծրագրով նաև թուրքական կազմակերպություն է հետաքրքրված

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն հայտնել է, որ Թբիլիսիի «Վարկեթելի» մետրոյի վերականգնման շուրջ բանակցություններ են ընթանում երկու ընկերության հետ, որոնցից մեկը թուրքական է։

Խմալաձեն նշել է, որ «Մամիսոն շինարարական ընկերություն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը խզվել է: Ի դեպ, «Մամիսոն շինարարական ընկերություն» ՍՊԸ-ն շինարարական որևէ աշխատանք չի կատարել: Քաղաքապետարանը ընկերությանը «սև ցուցակ» է գցել և տուգանք է նշանակել։

«Մետրոյի այս նախագիծը շատ կարևոր է, որը վաղուց է ընթանում։ Հուսով եմ, որ պարզեցված գնումների միջոցով մենք կընտրենք մի ընկերություն, որը կկարողանա ժամանակին կատարել աշխատանքները»,- ասել է Խմալաձեն։

Հարկ է նշել, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանի վերականգնողական աշխատանքներն իրականացնում է նույն ընկերությունը. դեռևս հայտնի չէ, թե երբ կբացվի «Գոցիրիձե»–ն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 30-ին մետրոյի «Վարկեթիլի» կայարանի առաստաղը փլուզվել էր. վիրավորվել էր 14 մարդ։ Դրանից հետո առաստաղը չի վերականգնվել։

Մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգումը դադարեցվում է