Միասնական ազգային քննությունների գրանցման թերթիկները տպել հնարավոր կլինի հունիսի 20-ից հետո

Վրաստանի կրթության և գիտության նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հաղորդմամբ, 2021 թվականի Միասնական ազգային քննությունները կմեկնարկեն հուլիսի 1-ից: 

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեի հայտարարությամբ, դիմորդները գրանցման թերթիկները կկարողանան տպել հունիսի 20-ից հետո, որտեղ կլինի մանրամասն տեղեկություն քննության անցկացման օրվա, վայրի և ժամի վերաբերյալ:

Ազգային քննություններին մասնակցելու է ավելի քան 38 400 դիմորդ: Ուսուցիչների քննության համար ավելի քան 28 700 գործող ուսուցիչ, կամ ուսուցչի հավակնորդ կա: Մագիստրոսական քննությունների համար գրանցվել է ավելի քան 12 800 դիմորդ: Գրանտային քննությունների համար՝ ավելի քան 3700 ուսանող: