ՆԱՏՕ-ն շարունակելու է զարգացնել գործընկերությունը Վրաստանի հետ

ՆԱՏՕ-ն Մադրիդի գագաթնաժողովում ընդունել է ռազմավարության նոր հայեցակարգ` սահմանելով Դաշինքի քաղաքականությունը, առաջնահերթությունները և նպատակները առաջիկա տասը տարիների համար:

Հայեցակարգում նշվում է նաև Վրաստանը և ասվում է, որ Դաշինքը կաջակցի ՆԱՏՕ-ին միանալ ցանկացող բոլոր երկրների ձգտումներին, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Մենք ամրապնդելու ենք քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը նրանց հետ, ովքեր նպատակ ունեն միանալ դաշինքին։ Մենք կօգնենք նրանց ամրապնդել իրենց դիմադրողականությունն ընդդեմ միջամտության, ավելացնելու նրանց հնարավորությունները և խորացնելու մեր քաղաքական աջակցությունը նրանց եվրաատլանտյան նկրտումներին»,- ասված է Մադրիդի գագաթնաժողովում ընդունված հայեցակարգի տեքստում։

Տեղեկության համաձայն՝ ՆԱՏՕ-ն շարունակելու է զարգացնել գործընկերությունը Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ՝ ամրապնդելու ընդհանուր շահերը եվրատլանտյան տարածքում խաղաղության, կայունության և անվտանգության հարցում.

«Բուխարեստի գագաթնաժողովում մենք վերահաստատում ենք 2008 թվականին ընդունված որոշումը և հետագա որոշումները Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ»: