Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կժամանի Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր կժամանի Վրաստան։

Այս մասին փոխանցում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում նախատեսվում են Վրաստանի և Հայաստանի վարչապետների դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ։