Փաշինյանը վրացերենով շնորհավորել է Վրաստանի անկախության տոնը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը twitter-ի իր միկրոբլոգում Վրաստանի անկախության օրվա առթիվ վրացերենով գրառում է կատարել.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Վստահ եմ, որ հայ-վրացական ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունները կշարունակեն ծառայել ի շահ մեր ժողովուրդների», — գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: