Փոթորիկ, տեղումներ, ցածր ջերմաստիճան. Եղանակն առաջիկայում

Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի, հաղորդում է Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը։

«Փետրվարի 7-ին սպասվում է անձրև, բարձր լեռնային շրջաններում ձյուն, տեղ- տեղ ուժգին քամի, մառախուղ ու փոթորիկ», — նշված է գործակալության հաղորդագրության մեջ։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ Վրաստանի սևծովյան ափերին փետրվարի 8-10-ին օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի, սպասվում են տեղումներ, հիմնականում ձյան տեսքով, հնարավոր է 4-5 բալանոց փոթորիկ, կարկուտ և ամպրոպ։ Հաղորդվում է, որ առատ տեղումները կարող են ձնահոսքերի պատճառ դառնալ։ Այս պատճառով որոշ ճանապարհներ այս ընթացքում գործելու են սահմանափակումներով։

Արդեն փակ է վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի մի հատվածը։