Պիտբուլ ցեղատեսակի շունը հոշոտել է երեխային

Թբիլիսիի Պետրիաշվիլիի փողոցում պիտբուլ ցեղատեսակի շունը հոշոտել է երեխային։ Տեղեկությունը տարածվում է սոցցանցերում։

Ըստ տեղեկությունների՝ երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է կլինիկա, և այս պահին նրան վիրահատում են։

Հայտնի է, որ շունը պատկանում է երեխայի ընտանիքին։