Պոմպեոյի այցը երկկողմ հարբերությունների կայունության նշան է. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան թվիթերյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցին Թբիլիսի: Վարչապետը գրել է, որ այս այցը երկկողմ հարաբերությունների կայունության ևս մեկ արտացոլում է.

«Անհամբեր սպասում եմ պետքարուղար Պոպեոյի հետ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական հարաբերությունների ու մեր եվրաատլանտյան օրակարգի մասին քննարկմանը»,- գրել է Գախարիան:

Հիշեցնենք՝ այցի շրջանակներում Մայք Պոմպեոն պաշտոնական հանդիպումներ  կունենա այսօր՝ նոյեմբերի 18-ին: Պետքարտուղարը կհանդիպի Վրաստանի վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի, ինչպես նաև կաթողիկոս-պատրիարքի ու հանրային սեկտորի ներկայացուցիչների հետ: