Ռուսաստանցիներին թույլ են տվել ոտքով հատել Վրաստանի սահմանը

Ռուսաստանից հեռանալ ցանկացողներին թույլ են տվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետը ոտքով հատել, անցնել անձնագրային հսկողություն և մուտք գործել Վրաստան, հայտնում է «Էխո Կավկազա»-ն՝ հենվելով ռուսական աղբյուրներին։

Ըստ տեղեկության, մինչ այդ սահմանը հնարավոր էր հատել միայն ավտոմեքենայով կամ հեծանիվով։

Տեղեկությունը հաստատել են նաև Հյուսիսային Օսիայի Ռուսաստանի «ԷֆԷսԲե»-ի սահմանապահ ծառայության մամուլի գրասենյակից և նշել, որ նման որոշում է կայացվել թողունակության համար։