Ռուսաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին զգուշության կոչ է անում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին.

«Թբիլիսիում բողոքի ակցիաների առիթով Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին կամ ովքեր պատրաստվում են այցելել այդ երկիր, զգուշության կոչ ենք անում և խորհուրդ տալիս խուսափել զանգվածային հավաքներից», — ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։