Սաակաշվիլիի մոտ ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգ կա. ամերիկացի գաստրոէնտերոլոգ

Ամերիկացի գաստրոէնտերոլոգ Ստյուարտ Փինկելի կարծիքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգի տակ է։ Այս մասին Փինկելն ասել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող Սաակաշվիլիի դատավարության ժամանակ, որին նա միացել էր տեսակապով:

Ըստ Փինկելի՝ ինքը հնարավորություն չունի ամբողջությամբ գնահատել այս ռիսկը, քանի որ չկան համապատասխան ուսումնասիրություններ։ Նա նաև նշել է, որ Սաակաշվիլիին այնպիսի դեղամիջոցներ են տվել, որոնց կողմնակի ազդեցություններն են եղել ախորժակի կորուստը և փսխումը։

«Սաակաշվիլին դեղորայք է ընդունել, որոնց կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոցը, փսխումը, ախորժակի կորուստը։ Նրանք իմացել են, որ հիվանդին տալիս են դեղամիջոցներ, որոնք վերջինիս արգելված են»,- ասել է Փինկելը։

Փինկելը նշել է, որ Սաակաշվիլին ոչ պատշաճ վերաբերմունքի է արժանացել։ Նրա խոսքով, գաստրոէնտերոլոգիական առումով անհրաժեշտ էր բիոպսիա, որը, սակայն, չի արվել։

Նախկին զինվորականները դիմել են ԱՄՆ նախագահին՝ խնդրելով փրկել Սաակաշվիլիին