Սակրեբուլոն հավանություն է տվել Թբիլիսիում երկնաքերների կառուցմանը

Թբիլիսիի սակրեբուլոն (ավագանի) հավանություն է տվել «Լագունա Վերե»-ի մերձակայքում բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացման կանոնակարգման նախագծին։

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ավագանու նիստը, որտեղ հաստատվել է նախագիծը։ Նախագիծը Թբիլիսիի սակրեբուլոյի ընդդիմության քննադատությանն է արժանացել, ինչի պատճառով էլ նիստն անցել է աղմուկի պայմաններում։

Թբիլիսիում՝ «Լագունա Վերե»-ի և Հերոսների հուշարձանի միջև, նախկին մետաքսի գործարանի տեղում, նախատեսվում է կառուցել երկաշտարակ բազմաֆունկցիոնալ համալիր։

Տեղեկությունն այն մասին, որ միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը պատրաստվում է երկնաքերներ կառուցել «Լագունա Վերե»-ի մերձակայքում, տարածվել է 2023 թվականի հունվարին։ Նախատեսվող երկնաքերերի մասին տեղեկության տարածումից անմիջապես հետո վերջինս բուռն քննադատության արժանացավ հանրության և նաև որոշ փորձագետների կողմից։ Օրինակ, «Քաղաքաշինության ինստիտուտը» գրել է, որ նախագիծը «լիովին անհամապատասխան է քաղաքի այդ տարածքի տարածական զարգացմանը»։