Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 28

Թբիլիսիի սակրեբուլոն (ավագանի) հավանություն է տվել «Լագունա Վերե»-ի մերձակայքում բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացման կանոնակարգման նախագծին։

ԱՄՆ Պետդեպարտամենտն անօրինական է համարում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասի փոխանցումը Ռուսաստանին։

Հունվարից Թբիլիսիում և մարզերում էլեկտրաէներգիայի սակագինը բոլոր տեսակի սպառման համար (կենցաղային և ոչ կենցաղային բաժանորդներ) կնվազի 3 թեթրիով։

Ինտերնետ արագությունը չափող Speedtest Global Index-ի տվյալներով, այս տարվա երրորդ եռամսյակում Վրաստանը ֆիքսված ինտերնետի արագությամբ 181 երկրների շարքում զբաղեցնում է 127-րդ տեղը։

Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը հայտնում է, որ սարկավագ Սպիրիդոն Ցքիփուրիշվիլին եկեղեցական պատիժ է ստացել հոգևորականներին վիրավորելու, ոչ թե ԵՄ դրոշն այրելու համար։

Գնողունակությամբ` մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ), Վրաստանը զբաղեցնում է 76-րդ տեղը:

Երրորդ եռամսյակում հեռուստաընկերությունները (ՀԸ) գովազդից ընդհանուր առմամբ 18,2 մլն լարի եկամուտ են ստացել:

Ամերիկյան Bloomberg Billionaires Index-ի տվյալների համաձայն, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը հասել է 6,5 միլիարդ դոլարի։

Ուժեղ քամին վնասել է Թբիլիսիի արդարադատության տան տանիքի մի մասը: