Շահումյան գյուղում մարզական համալիր կկառուցվի. Արսեն Հախվերդյան

Մառնեուլիի շրջանի հայաբնակ Շահումյան գյուղում մարզական համալիր կկառուցվի, «Ալիք Մեդիայի» ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը:

Հախվերդյանի խոսքով, շուտով կսկսվեն սպորտային համալիրի նախագծման աշխատանքները:

«Այս համալիրը կփոխարինի ակումբներին և զբաղվածություն կապահովի երեխաների ու երիտասարդների համար»,- ասել է Հախվերդյանը:

«Ալիք Մեդիա» Վրաստանը «Ինտերնյուս Վրաստան» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում` «Իմ համայնքի ձայնը» խորագրով նախագծի հիման վրա, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Քվեմո Քարթլիի շրջանի բնակչության հարցերը՝ ուղղված Տեղական ինքնակառավարման մարմիններին:

Ծոփ գյուղը ժամանցի սրահ կունենա. Արսեն Հախվերդյան

Գյուլիբաղ և Խոժոռնի գյուղերը կգազաֆիկացվեն. Արսեն Հախվերդյան