Ծոփ գյուղը ժամանցի սրահ կունենա. Արսեն Հախվերդյան

Մառնեուլիի շրջանի հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված Ծոփ գյուղը 2 տարվա ընթացքում ժամանցի սրահ կունենա, «Ալիք Մեդիայի» ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը:

Ըստ սակրեբուլոյի պատգամավորի՝ գյուղում առկա է Սովետական Միությունից մնացած ակումբ, որը շատ լավ է պահվանվել. նախատեսվում է այդ շենքը վերանորոգել և ծառայեցնել նշված նպատակին:

Խոսելով Ծոփ գյուղի հասարակական տրանսպորտի խնդրի մասին, Հախվերդյանը նկատում է՝ գյուղն ունի հասարակական տրանսպորտ, սակայն՝ մասնավոր:

«Հունվարից մենք կունենանք Խոժոռնի գյուղից մեկնարկող հասարակական տրանսպորտ, որը միչև Մառնեուլի հասնելը կանցնի Գյուլիբաղ, Ծոփ, Մոլաողլի և այլ գյուղերով ու կսպասարկի նաև այդ գյուղերի բնակիչներին», — ասել է Հախվերդյանը:

«Ալիք Մեդիա» Վրաստանը «Ինտերնյուս Վրաստան» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում` «Իմ համայնքի ձայնը» խորագրով նախագծի հիման վրա, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Քվեմո Քարթլիի շրջանի բնակչության հարցերը՝ ուղղված Տեղական ինքնակառավարման մարմիններին:

Գյուլիբաղ և Խոժոռնի գյուղերը կգազաֆիկացվեն. Արսեն Հախվերդյան