Շառլ Միշելը տեսաուղերձով դիմել է վրաց ժողովրդին

Մայիսի 9-ին Եվրոպայի օրվա կապակցությամբ Օրբելիանի պալատի դիմաց կազմակերպված միջոցառմանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեսաուղերձով դիմել է վրաց ժողովրդին։

Նա նշել է, որ Վրաստանի ժողովուրդը հստակ ընտրություն է կատարել.

«Մեծարգո նախագահ, հարգելի քաղաքացիներ այսօր Եվրոպայի օրն է, որն առաջին անգամ նշվում է Վրաստանում եվրոպացի առաջնորդների այն հայտարություններից հետո, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է։

Վրաստանի ժողովուրդը կատարել է հստակ ընտրություն՝ ընտրություն հանուն եվրոպական արժեքների և ազատության» ,- դիմել է Շառլ Միշելը Վրաստանի քաղաքացիներին։

Կարդացեք նաև՝

Եվրոպան Վրաստանի խաղաղ ապագայի երաշխիքն է․ նախագահ