Կրկին ցույց՝ ի աջակցություն Ուկրաինայի. ցուցարարների նոր պահանջները. լուսանկարներ

Ուկրաինային աջակցող հերթական ցույցն է տեղի ունեցել Թբիլիսիում:

Ցուցարարները համերաշխություն են հայտնել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։ Նրանք հիմնական մի քանի կոչով են հանդես եկել՝ պահանջելով իշխանություններից փակել վրացական երկինքը Ռուսաստանի համար, սահմանել վիզային ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների համար և կասեցնել ռուսամետ լրատվամիջոցների գործունեությունը Վրաստանում։ 

Հանրահավաքին հնչել են Վրաստանի և Ուկրաինայի օրհներգները։

Լուսանկարները` Shame շարժման ֆեյսբուքյան էջից