Ստրասբուրգում կորոնավիրուսից Վրաստանի քաղաքացի է մահացել

Վրաստանի ևս մեկ քաղաքացի է կորոնավիրուսի զոհ դարձել՝ արտերկրում: 

Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:

Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: Նրա խոսքով ՝ երիտասարդ կին է մահացել: Արտաքին գործերի նախարարությունը ներկայումս զբաղվում է հարցով:

Հիշեցնենք՝ Վրաստանի ևս 5 քաղաքացի  մահացել է Իսպանիայում և Ամերիկայում՝ բռնկումների ժամանակ: