Տաքսու վարորդներն ու առաքիչները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում

Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում և Զուգդիդիում աշխատող տաքսու վարորդներն ու առաքիչները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում: Այս պահանջով նրանք երեկ բողոքի ակցիա են իրականացրել:

«Նամակներ ենք ուղարկել համապատասխան մարմիններին, տեղեկացրել ենք, որ մայիսի 13-ին պատրաստվում էինք հավաքվել և արտահայտել մեր ազատ կարծիքը:

Այնուամենայնիվ, եկավ ոստիկանությունը, և մեզ ասացին, որ չենք կարող մեքենաներով արտահայտել մեր բողոքը, և խորհուրդ տվեցին հավաքվել առանց մեքենաների։ Ցավոք, Թբիլիսիում չկան այնքան կայանատեղիներ, որ այդ մեքենաները մոտակայքում տեղավորեինք։

Մեր պահանջներն են՝ ցածր տոկոսադրույքներ և բարեխիղճ աշխատանքային պայմանների ստեղծում, ինչը, դժբախտաբար, Վրաստանի շուկայում մեծ խնդիր է։ Այս ճանապարհով յուրաքանչյուր տաքսու վարորդ թե առաքիչ անցնում է ամեն օր և չի ստանում այն վարձատրությունը, որին համապատասխանում է մեր գործադրած ֆիզիկական ջանքը։ Այս ամենն ուղղված է նրանց դեմ, ովքեր աշխատում են և փորձում ամսից ամիս պահել իրենց և իրենց ընտանիքները», — հայտարարել են ակցիայի մասնակիցները։

Հիշեցնենք, որ տաքսու վարորդներն ու առաքիչները մի քանի օր առաջ էլ էին բողոքի ակցիա անցկացրել։