Տեսանյութ․ Լարված վիճակ Ամիրանի կինոթատրոնի մոտ․ նույնասեռական զույգի մասին ֆիլմի պրեմիերան տապալել են ուզում

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող՝ Ամիրանի կինոթատրոնի մուտքի մոտ լարված իրադրություն է։ 

Հիշեցնենք՝ այս կինոթատրոնում աղմուկ բարձրացրած՝ «Հետո մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան է նախատեսվում։ Մի շարք կազմակերություններ ու անհատներ խոսել են ցուցադրութունը տապալելու մասին։

Այս պահին ոստիկանական պատի կազմված՝ բախումներից խուսափելու համար։ Կինոթատրոնի մուտքը փակ է՝ նույնիսկ այլ ֆիլմի ցուցադրության եկած դիտողների համար։

Ավելի վաղ Վրացական քայլերթ կազմակերպությունը, որ աչքի է ընկնում ազգայնական հայտարարություններով, խոստացել էր թույլ չտալ ֆիլմի ցուցադրությունը։

Բոլոր տոմսարկղերում ֆիմի տոմսերը ռեկորդային արագության սպառվել են։