Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ հրդեհն այս պահին մարվել է։

Առկա տեղեկություններով՝ դեպքի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Հրդեհի պատճառները և միջադեպի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։