Թբիլիսիի «Էզո» ռեստորանը փակվում է

Թբիլիսիում գործող հայտնի «Էզո» ռեստորանը փակվում է, փոխանցում է netgazeti.ge-ն:

Ըստ տեղեկության՝ ռեստորանը չի գործի հոկտեմբերի 30-ից: «Էզո»-ի համահիմնադիրներից Քրիստո Տալախաձեն ասել է, որ կաշխատեն սովորական ռեժիմով մինչև ամսվա վերջը և, հավանաբար, գարնանից նորից կվերադառնան հին հիմնադիրների ու նոր թիմի հետ։

«Բիզնեսը հաճախ որոշակի դժվարությունների է բախվում, և մեզ մոտ դժվար շրջան է սկսվել։ Հիմա փակում ենք, բայց չենք հանձնվի ու անպայման «Էզո»-ն կվերադարձնենք Թբիլիսիին։ «Էզո»-ն արդեն սոցիալական տարածք էր, երկրի համար պայքարող մարդկանց կենտրոն, և մենք ցանկանում ենք, որ այս տարածքն էլ ավելի այդպիսին դառնա»,- ասել է Տալախաձեն։