Թբիլիսիի հեռուստաաշտարակը մայիսի 28-ին վառվում է Ադրբեջանի դրոշի գույներով. լուսանկար

Թբիլիսիի հայտնի հեռուստաաշտարակը մայիսի 28-ին լուսավորվել է Ադրբեջանի դրոշի գույներով։ 

Ադրբեջանը նշում է հանրապետության հռչակման օրը: Ադրբեջանի դրոշի գույները Թբիլիսիի հեռուստաաշտարակին նախորդ տարի վառվել են նաև ապրիլին, այս կերպ Վրաստանն իր աջակցությունն էր հայտնել՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, նաև հոկտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ:

Թբիլիսիի քաղաքապետարանն ավանդաբար, բարեկամ և գործընկեր երկրների անկախության օրերի և այլ կարևոր ամսաթվեր նշելու համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը նրանց պետությունների դրոշի գույներով է լուսավորում:

Հայկական եռագույնով հայտնի հեռուստաաշտարակը վառվում է սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը: