Թբիլիսիի քաղաքապետարանն առաջարկում է անվճար արշավներ, ճամբար, ռաֆթինգ

Թբիլիսիի քաղաքապետարանը երիտասարդների համար ամառային հանգստի նախագիծ է մշակել, 18-ից 29 տարեկան երիտասարդներին առաջարկում է անվճար զբոսաշրջային փաթեթ։

Երիտասարդները կարող են ընտրել արշավ, ճամբար, ռաֆթինգ, հեծանվավազք, մինի գոլֆ, հրաձգություն և լող (ծովային տարածքում):

«Ծրագրի շրջանակներում երիտասարդներին կտրամադրվեն որակյալ հրահանգիչների ծառայություններ, սնունդ, տրանսպորտ, անհրաժեշտ սարքավորումներ: Ծրագրի նպատակն է երիտասարդներին հասանելի դարձնել առկա ծառայությունները և բարձրացնել նրանց հետաքրքրությունն առողջ ապրելակերպի նկատմամբ»,- ներկայացնելով հանգստի խթանմանն ուղղված նախագիծը՝ ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նախագծի առաջին փուլում նախատեսում է մինչև 5000 քաղաքացու ներգրավում։ Ծրագիրը կմեկնարկի հունիսի 30-ին և կտևի մինչև օգոստոսի 30-ը։ Այն կպահանջի գրանցում հատուկ կայքում (youthtbilisi.ge)՝ հունիսի 8-ից հունիսի 20-ը։