Թբիլիսին՝ «խելացի» քաղաք

Թբիլիսիում, այսպես կոչված, խելացի տրանսպորտային համակարգ կգործարկվի: Թբիլիսիի քաղաքապետարանն interpressnews.ge լրատվականին պարզաբանել է, թե ինչ է նշանակում «խելացի տրանսպորտային համակարգը»:

Ըստ նրանց՝ «խելացի տրանսպորտային համակարգ»-ի ներդրումը ներառում է մի քանի բաղադրիչ.

  • խաչմերուկներում հանրային տրանսպորտի և վթարային տրանսպորտի առաջնահերթություն,
  • «խելացի լուսացույցներ», որոնք քաղաքում միասնական տեղեկատվության միջոցով առաջնահերթություն են տալու կանաչ միջանցքներին և կնվազեցնեն ուշացման ժամանակը,
  • «խելացի տրանսպորտային համակարգ»-ը ներառում է նաև իրական ժամանակում երթևեկության միջադեպերի հայտնաբերում: Քաղաքային գործընթացների ավելի արդյունավետ կառավարում իրական ժամանակում:

«Ինչ վերաբերում է ավտոբուսային միջանցքների զարգացմանը, ապա այն ներառում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են՝ ներառական միջավայրի շեշտադրմամբ կանաչ միջանցքների ստեղծումը, հարմարությունները, հեծանվային ուղիների և ավտոբուսային գծերի զարգացումը։ Սա ներառում է ավտոբուսային միջանցքների զարգացումը, որտեղ շեշտը դրվելու է ուղևորների արագ և անվտանգ փոխադրման վրա»,- նշել են քաղաքապետարանից։