Թբիլիսիում արցախահայության իրավունքների պաշտպանության պահանջով ցույց կանցկացվի

Թբիլիսիում արցախահայության իրավունքների պաշտպանության պահանջով ցույց կանցկացվի, տեղեկանում ենք «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության (ՀԿ) ֆեյսբուքյան էջից:

Հաղորդագրության համաձայն, հունվարի 27-ին և 28-ին եվրոպական ավելի քան 50 քաղաքներում կայանալու են հանրահավաքներ, իսկ Թբիլիսիում ցույցը կկայանա հունվարի 28-ին, ժամը 14:30-ին Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց (Իլիա Ճավճավաձե 64 հասցեում):

Ցույցը կընթանա հետևյալ պահանջներով.

  • Պաշտպանել արցախահայության իրավունքները,
  • Ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պատանդներին,
  • Պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը,
  • Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: