Թբիլիսիում գերեզմանատների ճանապարհները փակ կլինեն. Կալաձե

Թբիլիսիում գերեզմանատների ճանապարհները փակ կլինեն: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Վերջինս բնակչությանը կոչ է արել մնալ տանը:

«Մենք, համապատասխան ծառայության հետ մեկտեղ գերեզմանատների ճանապարհները կփակենք: Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ բնակչությանը կոչ եմ անում և խնդրում, որ մնան տանը, սա շատ կարևոր է մեր առողջության անվտանգությունից ելնելով: Ցանկանում եմ խնդրել, հնարավորինս հաշվի առնել բժիշկների խորհրդատվությունները»,- հայտարարել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 17-ից՝ 10 օրով արգելել մարդկանց՝ գերեզմանատներ այցելել: