Տնօրենների ատեստավորման հարցազրույցի փուլը՝ մարտի 20-ից

Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) նախաձեռնությամբ՝ հանրակրթական դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողների ատեստավորման շրջանակներում մարտի 20-ին մեկնարկում է հարցազրույցի փուլը:

ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ ատեստավորման առաջին փուլը՝ թեստավորումը, հաջողությամբ անցած տնօրեն դառնալ ցանկացողները, որոնք, մասնավորապես, հաղթահարել են թեստավորման համար սահմանված իրավասության նվազագույն շեմը (առավելագույն միավորների 60 տոկոսը), հնարավորություն կունենան մասնակցելու հարցազրույցի փուլին:

Տնօրեն դառնալ ցանկացողների հարցազրույցի փուլը կսկսվի մարտի 20-ին: Հարցազրույցի ժամանակացույցը հասանելի է հետևյալ հղումով:

ԿԳ նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանի հանրակրթական դպրոցների տնօրենների գրանցված 3 205 թեկնածուներից քննությանը մասնակցել է 1 839 թեկնածու:

Հիշեցնենք, որ 2022 թվականին սկսվել է հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոնի համար թեկնածուների հավաստագրման գործընթացը, որը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց։

Փոփոխություններ պրակտիկոս ուսուցիչների համար