Վաղը Պրահայում կկայանա Աբաշիձե-Կարասին հերթական հանդիպումը

Գրեթե 5 ամիս տևած դադարից հետո Պրահայում տեղի կունենա Աբաշիձե-Կարասին հերթական հանդիպումը: Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի խոսքով հանդիպմանը կբարձրացվի Ցխինվալիում ձերբակալված վրացի բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի ազատ արձակման և Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում առկա իրավիճակի հարցը:

Աբաշիձեի խոսքով, Վրաստանը բոլոր ձևաչափերը պետք է օգտագործի այս խնդրի լուծման համար:

Հանդիպմանը կողմերը կքննարկեն նաև Վրաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերություններին և երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնմանը վերաբերող հարցեր:

Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից ազատել էր արտաքին գործերի նախարարի տեղակալ և հասարակայնության հետ կապերի պետքարտուղար Գրիգորի Կարասինին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գրիգորի Կարասինը դեռ կշարունակի Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափով ներկայացնել Ռուսաստանին: