Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են այլընտրանքային ավտոճանապարհներ՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ ՀՀ տարածքում մյուս ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

նյութն արտատպվում է Lragir.am-ից։