Վավերագրական ֆիլմերի ասոցիացիան` ընդդեմ Կինոկենտրոնի

Վավերագրական ֆիլմերի ասոցիացիան արձագանքել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից երեք մինիսերիալների համար երեք միլիոն լարիի տրամադրմանը։

«Հաշվի առնելով, որ կինոարտադրության տարեկան բյուջեն կազմում է 6 մլն լարի, և պետությունը չունի այլ ֆինանսական միջոցներ հեղինակային կինոյի խթանման համար, կարծում ենք, որ այս որոշումը չարդարացված է։ Այս որոշման կայացման գործընթացում առաջանում են ինչպես իրավական, այնպես էլ արժեքային խնդիրներ», — նշված է հայտարարության մեջ։

Ասոցիացիան կարծում է, որ մրցույթի ընթացքը թափանցիկ չի եղել, անցկացվել է մշակույթի նախարարության անմիջական միջամտությամբ, ինչը հակասում է այն օրենքին, ըստ որի` կինոկենտրոնն իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն և անկախ։