Viber-ը Թբիլիսիում գրասենյակ է բացում

RakutenViber ընկերությունը մուտք է գործում վրացական շուկա և գրասենյակ բացում Թբիլիսիում, որը կենտրոնացած է լինելու բջջային հավելվածների մշակման վրա։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը։

Հաղորդվում է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպում է ունեցել Viber ընկերության գործադիր տնօրեն Օֆիր Էյալի հետ։ Դավիթաշվիլին նշել է, որ գրասենյակը մեծ հնարավորություններ կընձեռնի Վրաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ինժեներների համար։

Նշենք, որ RakutenViber-ը գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Լյուքսեմբուրգում, Բելառուսում, Բուլղարիայում, Սինգապուրում, Ուկրաինայում և այլ երկրներում: