Ուղիղ. Լուսանկարներ. Լարված իրավիճակ Թբիլիսիում. փակ է Ռուսթավելի պողոտան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կրկին անհանգիստ է. նախօրեին տեղի ունեցած իրադարձություններից հետո այսօր կրկին ակցիաներ են անցկացվում Ռուսթավելի պողոտայում, որն այս պահին փակ է։

Փողոցի մի հատվածում «Սերը սեր է» կարգախոսով հավաքված են ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպաններն ու նրանց սատարողները, ինչպես նաև երեկվա բռնությունները դատապարտողները, մյուս հատվածում` նրանց չընդունող, ռադիկալ խմբեր։

Տեղում մոբիլիզացված են ոստիկանության մեծաքանակ ուժեր։

Հիշեցնենք, որ նախօրեին նախատեսված արժանապատվության քայլերթը չեղարկվեց: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն են՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր: Ռադիկալ խմբերի գործողություններն ու կոնտրակցիան լուսաբանելիս, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս ՆԳՆ-ի տվյալներով բռնություն է գործադրվել 53 լրագրողի նկատմամբ:

Ի պատասխան երեկվա դեպքերին` այսօր՝ ժամը 20:00-ին Թբիլիսիում բողոքի ակցիա են կազմակերպել մի շարք ընդդիմադիր կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ: