ՈՒՂԻՂ․ Դիլիջանում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողովը

Դիլիջան քաղաքի ուսումնահետազոտական կենտրոնում ընթանում է հայ-վրացական գործարար համաժողովը, որին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

Համաժողովն անցկացվում է ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի շրջանակներում, որը երկարատև ընդմիջումից հետո մեկնարկել էր երեկ՝ Երևանում: