Ուսուցիչների քննությունների ժամանակ դպրոցներում արձակուրդներ դեռ չեն նախատեսվում

2019 թվականի աշնանը նախատեսված ուսուցիչների առարկայական և մասնագիտական իրավասությունների հաստատման քննությունները կմեկնարկեն նոյեմբերի 2-ին և կավարտվեն նոյեմբերի 8-ին:

Գրեթե մեկշաբաթյա քննական գործընթացի ընթացքում արդյոք դպրոցներում արձակուրդ կհայտարարվի, թե՝ ոչ, այս հարցն են բարձրացնում այս օրերին։

Վրաստանի ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարությունից edu.aris.ge-ին հայտնել են, որ արձակուրդ հայտարարելու մասին որոշում ընդունված չէ:

«Ինչպես հայտնի է փոփոխությունների արդյունքում Վրաստանի ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարը ունի իրավասություն ուսումնական տարվա ընթացքում ցանկացած պահի սահմանված արձակուրդներից բացի նշանակել այլ արձակուրդներ: Այս պահին դեռ նմանատիպ որոշում ընդունված չէ, եթե լինի հանրությանը տեղեկություն կտրվի»,- հայտարարել են նախարարությունից: