Խորհրդարանն աջակցեց նախաձեռնությանը, որի համաձայն՝ որդեգրող ծնողների սոցիալ-տնտեսական վիճակի գնահատման համար այդ անձանց գրանցումը սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայում և համապատասխան վարկանիշային միավորն արտացոլող տվյալների ներկայացումը՝ նրանց սոցիալ-տնտեսական վիճակը հաստատելու համար, այլևս պարտադիր նախապայման չի լինի։
Սոցիալական գործակալն այլևս դերակատարում չի ունենա որդեգրող ծնողի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատման գործում։
«Որդեգրման և խնամատարության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել առաջին ընթերցմամբ։