Վրաց-ադրբեջանական սահմանի հարցը քաղաքական մանիպուլյացիա է

«Վրացիների և ադրբեջանցիների միջև հարաբերությունները հիմնականում հիմնված են սիրո և ծագումով վրացի քաղաքացիների վրա, որոնք ապրում են Ադրբեջանում և որոնց հանդիպեցի Ադրբեջան կատարած այցի ժամանակ», — հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ադրբեջանի Հանրապետության անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ:

Նախագահի խոսքով` վրացիներն ու ադրբեջանցիները դեպի Եվրոպա «մեկ ճանապարհի՝ Սև և Կասպից ծովերի մի ուղու վրա են գտնվում, հենց այս ճանապարհի վրա սպասվում են այս երկրների մեծ զարգացումները»:

Նրա խոսքերով, վրացիների և ադրբեջանցիների մշակույթը միավորվում է և երկուսն էլ պաշտպանում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

«Դա շատ կարևոր է, քանի որ Կովկասը կայունության տարածաշրջան է, որոշներին կարող է դա դուր չգալ, և գուցե նրանք մտադիր են մանիպուլյացիա անել որոշ հարցերի շուրջ: Այս օրերին մենք այդ լարվածությունը տեսնում ենք: Երկու հարևան պետությունների միջև խաղաղ բանակցություններ են ընթանում՝ 21-րդ դարին համապատասխան ճանապարհով», — ասել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի տարածքում տեղակայված վանքահամալիրի շուրջ աղմուկը շարունակվում է: Վանական համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի վանքը: