Վրաց լեզվի օրը՝ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում. լուսանկարներ

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում նշել են վրաց լեզվի օրը։
Այս լեզուն համալսարանում ուսուցանվում է 2014 թվականից: Արդեն չորրորդ տարին նշում են տոնը` նպատակ ունենալով մոտիվացնել ուսանողներին, ծանոթացնել վրացերենին, վրաց մշակույթին:
Միջոցառման հեղինակները կարծում են, որ անգամ ամենացածր մակարդակում երկու երկրների կապը կարող է բերել բարձր մակարդակում բարիդրացիական հարաբերությունների:
Հիշեցնենք, որ Վրաստանում ապրիլի 14-ը մայրենի լեզվի օրն է, որը նշվում է 1990-ից` խորհրդանշելով 1978-ի ապրիլի 14-ի իրադարձությունները, երբ Խորհրդային իշխանությունները փորձում էին Վրաստանում որպես պետական լեզու թողնել միայն ռուսերենը: Սակայն, Թբիլիսիում ուսանողները օրենքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպեցին, որոնց արդյունքում պահպանվեց վրաց լեզվի կարգավիճակը որպես պետական լեզու: